24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մենք մուսուլման ենք, դրա համար էլ խտրականություն են դնում․ Ալիեւը քննադատել է համանախագահներին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին է մեղադրել այն բանում, որ բրիտանացի պատգամավոր  Ռոբերտ  Ուոլթերի՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցը ԵԽԽՎ-ի քվեարկության ժամանակ չընդունվեց։

«Հենց համանախագահների սադրիչ գործողությունների արդյունքում ձայները չհերիքեցին, որպեսզի բանաձեւն անցներ»,- ասել է նա՝ նշելով, որ Մինսկի խմբի համանախագահները ձգտում են ոչ թե հարցի կարգավորման, այլ հակամարտության սառեցման։

«Նրանց աշխատանքը բացարձակապես անիմաստ է։ Նրանք ոչ միայն Հայաստանի վրա ճնշում չեն գործադրում, այլ նաեւ պաշտպանում են նրան հնարավոր խնդիրներից։  Ահա թե ինչի հանգեցրեց նրանց սադրիչ գործունեությունը ԵԽԽՎ վերջին լսումների ժամանակ։ Մեզ նրանց գործողությունների արդյունքում չբավականացրեց 4 ձայն՝ բանաձեւն ընդունելու համար»,- ասել է Ալիեւը։

Նա Եվրոպային մեղադրել է իսլամաֆոբ լինելու մեջ։

«Համանախագահներն ամենամեծ դերակատարումն ունեն նրանում, որ  հարցը չի լուծվում։ Նրանք երկակի չափանիշներ են կիրառում։ Մենք լավ գիտենք, թե ինչու է այդպես։ Մենք մուսուլման ենք, դրա համար էլ խտրականություն են դնում, մեզ վերաբերում են երկակի չափանիշներով։ Հատկապես հիմա, երբ Եվրոպայում իսլամաֆոբիան հասել է իր գագաթնակետին»,- ասել է Ալիեւը։

Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հունվարի 26-ին կայացավ Հայաստանին և Արցախին առնչվող 2 զեկույցների քվեարկությունը: Դրանք էին՝ բրիտանացի պատգամավոր  Ռոբերտ  Ուոլթերի՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» և Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի՝ «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» վերնագրերը կրող զեկույցները: Քվեարկության արդյունքում առաջին բանաձևը մերժվեց, երկրորդը՝ հաստատվեց։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ