17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Այսօր անվտանգ ինտերնետի օրն է /վիդեո/

Անվտանգ ինտերնետի օրն այս տարի աշխարհում նշում են փետրվարի 5-ին: Նման օր նշելու գաղափարը ծնվել է 2004-ին Եվրոպական հանձնաժողովի կողմից: 

Տոնի նպատակն է ինտերնետ-տեխնոլոգիաների անվտանգ եւ պատասխանատու օգտագործման մասին գիտելիքների մակարդակի բարձրացման նպատակով պետական, հասարակական եւ մասնավոր հետաքրքրված կողմերի ջանքերի միավորումը: 

Ինտերնետի անվտանգ օգտագործման համակարգողն աշխարհում “Insafe” հասարակական կազմակերպությունն է, որը կազմված է Եվրահանձնաժողովի մասնակցությամբ ստեղծված ազգային կազմակերպություններից: Իր հիմնական գործառույթը կազմակերպությունը համարում է “օգնել քաղաքացիներին ինտերնետի, ինչպես նաեւ հաղորդակցման այլ տեխնոլոգիաների անվտանգ ու արդյունավետ օգտնագործման հարցում”: 

“Insafe”-ի առաքելությունը անվտանգինտերնետի քարոզչություն է` առաջին հերթին աճող սերնդի համար:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ