5-ամյա դստերը բռնաբարած եւ սպանած արաբ քարոզիչն ազատության մեջ է
Սաուդյան Արաբիայի թագավորությունում դատարանը կալանքից ազատ է արձակել հայտնի կրոնական գործչին, ով մեղադրվում է անչափահաս դստեր դաժան սպանության մեջ, ընդ որում մահից առաջ երեխան բռնաբարության եւ տանջանքների է ենթարկվել: Մանկապիղծ-մարդասպան Ֆայան ալ-Գամդին փոխհատուցում է վճարել իր զոհի մորը, որից հետո մի քանի ամիս կալանքի տակ մնալուց հետո քարոզիչը ազատ է արձակվել, գրում է “The Independent”-ը:
Ալ-Գամդիի 5-ամյա դուստր Լաման մահացել է այն բանից հետո, երբ մարդասպանը կոտրել է նրա ողնաշարը, կոնքերը, գանգը եւ ձախ ձեռքը: Բացի այդ, երեխայի ողջ մարմնի վրա կապտուկներ եւ այրվածքներ են եղել: Խնամքի կենտրոնի մասնագետնեի կարծիքով` երեխան նաեւ բազմիցս բռնաբարվել է:
Կանանց “Women to Drive” իրավապաշտպանական կազամկերպության տվյալներով` երեխային բռնության ենթարկելու դրդապատճառ է դարձել այն, որ Ալ-Գամդին նրան կասկածել է կուսությունը կորցնելու մեջ:
Հեռուստադիտողին պարբերաբար քարոզներ կարդացող Ալ-Գամդիին սպանության համար մահապատիժ էր սպառնում, սակայն գրավը մուծելուց հետո դատարանը նրան ազատ է արձակել: