10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Սուրեն Առուստամյանը մոտ է իր երազանքին /վիդեո/

Երաժիշտ կիթառահար Սուրեն Առուստամյանը, ով “Հայ սուպերսթար-4” նախագծում գրավեց 3-րդ պատվավոր հորիզոնականը, “Deep Purple” լեգենդար ռոք խմբի երեւանյան համերգին նվագեց Իեն Գիլանի հետ` արժանանալով նրա գովեստներին, շարունակում է իր հաղթարշավը դեպի համաշխարհային բեմեր, եւ, հուսանք,  փետրվարի 6-ին եւս մեկ քայլով կմոտենա իր` երկար սպասված երազանքի իրականացմանը:

Սուրենը մասնակցում է իր կուռքի`Էրիկ Քլեփթոնի կազմակերպած միանգամից 2 մրցույթի: Առաջինը Քլեփթոնի “Cocaine” երգի 35-ամյակին նվիրված մրցույթն էր, որին աշխարհի տարբեր երկրների կիթառահարներ պետք է ներկայացնեին երգի իրենց տարբերակը` սեփական մշակումով: Հաղթողները կլինեն երկուսը, որոնցից մեկին կորոշի “Universal Music Enterprises”-ը, մյուս հաղթողը առավելագույն ձայներ հավաքած մասնակիցը կլինի:

Մրցույթին մասնակցած բոլոր տարբերակները կներկայացվեն մեկ երգով` նվագախմբի կատարմամբ, որը կտեղադրվի Քլեփթոնի պաշտոնական կայքում եւ սոցկայքերի նրա բոլոր էջերում: Բացի այդ,  “Universal Music Enterprises”-ի ընտրած մասնակիցը ընկերության կողմից առանձին կստանա 2500 դոլար արժողությամբ  Fender “Blackie” կիթառ, “Slowhand” վերաթողարկված ալբոմի սուպեր լյուքս եւ վանիլային տարբերակները, իսկ երգի հաղթանակած տարբերակը կտեղադրվի Էրիկ Քլեփթոնի ֆեյսբուքյան էջում: Առավելագույն ձայներ հավաքած մասնակիցը կարժանանա միայն վերջին 2 պարգեւներին:

Քվեարկությունն արդեն ավարտվել է, սակայն քվեարկության ավարտի պահին Սուրենը պահպանում էր առաջատարի դիրքը` մեծ առավելությամբ: Քվեարկության արդյունքները հայտնի կդառնան փետրվարի 6-ին:

Մյուս մրցույթը, որը մեկնարկել է հունվարի 7-ին, աշխարհի ամենահեղինակավոր փառատոններից մեկին մասնակցելու հնարավորություն է ընձեռնում` ապրիլի 12-13-ին Նյու Յորքի հայտնի “Madison Square Garden”-ում կայանալիք  “Crossroads Guitar Festival”-ին, որտեղ հանդես են գալիս աշխարհի առաջնակարգ կիթառահարները: Մարտի 8-15-ը ժյուրին կընտրի միակ հաղթողին` Top 100-ում հայտնված (ընդհանուր`մոտ 2000) եւ բարձր Buzz Rating ունեցող կատարողներից: Buzz Rating–ը ներառում է առավելագույն ակտիվություն ինտերնետում: Հաշվարկը կատարվում է` plays-ի քանակով (լսել երաժշտությունը), Support- ի (Add your support) հաճախականության եւ քանակի միջոցով, ինչպես նաեւ մեկնաբանությունների (Comment) եւ տարածման (Share) միջոցով:

Չնայած Սուրենը գրանցման գրեթե վերջին օրերին է մասնակցության հայտ ներկայացրել, սակայն մի քանի ժամվա ընթացքում նրան հաջողվեց հայտնվել լավագույն 100-ի շարքերում, ներկայումս նա լավագույն 50-ի շարքում է: 

Սուրենին աջակցել հնարավոր է այստեղ`http://www.playcrossroads.com/u/SurenArustamyan, ինչպես նաեւ պարզապես հավանելով նրա ֆեյսբուքյան պաշտոնական էջը` http://www.facebook.com/pages/Suren-Arustamyan/155120767854820

Դե ինչ, մաղթենք տաղանդավոր երաժշտին հաջողություններ եւ սպասենք նրա երազանքի իրականացմանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ