Սկանդալ. Լեդի Գագան ստիպել է իր կին օգնականին քնել իր հետ
Ջենիֆեր Օ’Նիլը, ով մի քանի տարի շարունակ աշխատել է որպես Լեդի Գագայի օգնական, դատական հայց է ներկայացրել վերջինիս դեմ: Աղջկա խոսքով` աստղը պահանջել է իրենից մշտապես իր կողքին գտնվել եւ չի վճարել արտաժամ աշխատանքի դիմաց: Այդ պատճառով էլ նա անձնական կյանք չի ունեցել, քանի որ չի կարողացել մենակ մնալ եւ մշտապես սթրեսային վիճակում է եղել:
Ջենիֆերն ստիպված է եղել նույնիսկ նույն անկողնում քնել Գագայի հետ, քանի որ վերջինս վախեցել է մենակ քնելուց: Գիշերները Ջենիֆերն ստիպված է եղել երբեմն արթնանալ` Գագայի պահանջով որեւէ սկավառակ միացնելու համար, քանի որ վերջինս պարզապես ալարել է ինքը կատարել իր իսկ ցանկությունը: Օգնականը նաեւ մի շարք այլ պարտականություններ է ունեցել` Գագայի համար թեյ պատրաստել, հոգ տանել նրա սանրվածքի մասին եւ ապահովել հիգիենայի պարագաներով:
Տիրուհու հետ սեքսուալ հարաբերությունների մասին հարցին աղջիկը հրաժարվել է պատասխանել: Լեդի Գագան հերքում է իր հանդեպ ներկայացրած բոլոր մեղադրանքները: Նրա խոսքով` Ջենիֆերն իր լավագույն ընկերուհին է եղել: