16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Աշխարհի ամենափոքր կինն ուզում է հոլիվուդյան դերասանուհի դառնալ

19-ամյա հնդկուհի Ջիոտի Ամգեն չափերով ամենափոքր կինն է աշխարհում:  Հասակը 62.8 սանտիմետր է: Ընդգրկված է Գինեսի համաշխարհային ռեկորդների շարք:

“Ես երախտապարտ եմ, որ այս չափերն ունեմ. Եթե ես սովորական չափերով մեկը լինեի, ոչ թե փոքր, հավանաբար երբեք չէի կարողանա մեկնել Ճապոնիա, Եվրոպա կամ մի շարք այլ հրաշալի երկրներ”, – ասում է Ջիոտին:

Նրա ամենամեծ երազանքն է` հոլիվուդյան դերասանուհի դառնալ և ֆիլմերում խաղալ: Շատ է սիրում նաև նորաձևությունը: “Ինչու ոչ, ի՞նչ է անպայման պետք է 1.80 մ հասակ ունենալ դրա համար”:

Ջիոտիի ընտանիքի անդամների միակ ցանկությունն է, որպեսզի աղջիկը ապահով կյանքով ապրի, ինչպես մինչև այժմ: Աղջիկը բոլորի նման հաճախել է հանրակրթական դպրոց, կրթություն ստացել: Բնավորությամբ աշխույժ է և ճարպիկ, որով և գրավել է ողջ Հնդկաստանի ուշադրությունը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ