11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վրաստանում քաղբանտարկյալներին հալածել են ու բարոյազրկել. քաղաքագետ

“Վրաստանում քաղբանտարկյալներին հալածել են ու բարոյազրկել”,-այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքագետ, Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Ռամազ Սակվարելիձեն:

“Վերջերս Վրաստանում ընդունված համաներման մասին օրենքը բանտերից ազատեց անօրեն կերպով այնտեղ հայտնված քաղբանտարկյալներին: Թվում է, թե սա պետք է ցնծություն լիներ Վրաստանի համար, սակայն այն նոր հուզումների ալիք բարձրացրեց :

“Ժողովրդին  զայրացրել է այն ամեննն, ինչ պատմում են բանտերից ազատվածները, թե ինչպես են նրանց ֆիզիկական ու հոգեբանական կտտանքների ենթարկել”, -նշել է Սակվարելիձեն ու հավելել, որ այս անգամ ոչ միայն քաղաքական հայացքների տեր մարդիկ, այլեւ քաղաքկանությունից հեռու, հասարակ բնակչությունն է դուրս եկել փողոց` իր բողոքն արտահայտելու:

Քաղաքագետի դիտակմամբ` սրանով է նաեւ պայմանավորված, որ արդեն 10 օրից ավել է` տասնյակ ցուցարարներ վրաններ են ամրացրել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու նստավայրի առաջ` պահանջելով վերջինիս հրաժարականը:

Նշենք, որ ցուցարարները հավաքվել են նախագահական նստավայրի դիմաց` պնդելով, որ Սահակաշվիլու պաշտոնավարման 5 տարվա ժամկետը սպառվել է: Սակայն Սահմանադրության մեջ արված նոր փոփոխությունը թույլ է տալիս Սահակաշվիլուն իշխանավարել մինչեւ այս տարվա հոկտեմբեր ամիսը, երբ էլ նախատեսված են նախագահական ընտրությունները:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ