16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Կաբաեւան խոսել է իր եւ Պուտինի երեխայի մասին

Ռուս մարմնամարզուհի Ալինա Կաբաեւան ստիված է եղել մեկնաբանություններ տալ օրերս մամուլում հայտնված այն տեղեկության վերաբերյալ, ըստ որի ինքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից 2-րդ երեխան է ունեցել: Նման տեղեկություն էր տարածել “New York Post”-ը: 

Չնայած որ 29-ամյա Կաբաեւան որեւէ նման հայտարարություն չէր արել, լուրն արագորեն տարածվեց ողջ աշխարհում, հատկապես որ այդ մասին սկսեցին խոսել ՌԴ նախագահական ընտրություններից հետո: Դա վերջին անգամն էր, երբ առաջին տիկին Լյուդմիլա Պուտինան հայտնվել էր հանրության մեջ, ինչն ավելի թեժացրեց սկանդալը: Լուրեր են շրջում նաեւ, որ նա արդեն մի քանի տարի ամուսնուց առանձին է ապրում:

Կաբաեւայի մամլո քարտուղարը պաշտոնապես հայտարարել է ԶԼՄ-ներին. “Այդ տեղեկությունը սուտ է: Ալինա Մարատովնան ոչ մի երեխա չունի` ոչ աղջիկ, ոչ էլ տղա”: 

Պուտինի եւ Կաբաեւայի սիրավեպի մասին լուրերն սկսեցին տարածվել 2008-ին, երբ “Московский корреспондент” թերթը գրել էր, որ Պուտինն իբր թե բաժանվել է կնոջից եւ պատրաստավում է ամուսնանալ Կաբաեւայի հետ: Այդ ժամանակ Պուտինն ստիպված էր հերքել տեղեկությունը: “Ես միշտ վատ եմ վերաբերվել նրանց, ով իր գրիպոտ քթով եւ էրոտիկ ֆանտազիաներով ներխուժում է ուրիշի անձնական կյանք”,-հայտարարել էր նախագահը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ