23 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

ԱՄՆ-ը նոր պետքարտուղար ունի

Դեմոկրատական կուսակցությունից նախկինում առաջադրված նախագահի թեկնածու Ջոն Քերին պաշտոնապես փոխարինել է Հիլլարի Քլինթոնին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում, հաղորդում “BBC”-ն:

65-ամյա Հիլլարի Քլինթոնն ասել էր, որ կհեռանա պաշտոնից Բարաք Օբամայի նախագահության առաջին ժամկետի ավարտվելուց հետո: Նախագահին ուղղված իր նամակում Քլինթոնը շնորհակալություն է հայտնել վերջինիս եւ հայտարարել, որ իր համար մեծ պատիվ էր աշխատել նրա ադմինիստրացիայում:

Սենատոր Ջոն Քերիի թեկնածությունը պետքարտուղարի պաշտոնում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման  առաջարկել էր 2012-ի դեկտեմբերի 21-ին: 2013-ի հունվարի 29-ին այն հաստատվեց նաեւ Սենատի կողմից: Մասնագետները կարծում են, որ նոր պետքարտուղարը 2-րդ փորձը կկատարի Մերձավոր Արեւելքում խաղաղություն հաստատելու ուղղությամբ:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ