26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Այժմ Փարիզն արդեն կարելի է տեսնել Լոնդոնից /վիդեո/

Լոնդոնում բացվել է Արեւմտյան Եվրոպայում ամենաբարձր երկրնաքերի դիտարկման հրապարակը: Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը, ով վայելել է ավելի քան 300 մ բարձրության վրա կանգնելու հաճույքը, պարծենում է, որ շենքի վերին մասից երեւում է ոչ միայն ողջ քաղաքը, այլ նաեւ Փարիզը: 

Տեսանելիության շառավիղը 60 կմ է: “Բեկոր” կոչվող երկնաքերի դիտարկման հրապարակները տեղակայված են 68, 69, 72-րդ հարկերում: Շինության շրջանաձեւ կառուցվածքը թույլ է տալիս տեսնել ողջ Լոնդոնն ինչպես ափիդ մեջ: Այն քաղաքի միակ շրջանաձեւ համայնապատկերն է:

Հրաշքը վայելելու գինը բավականին թանկ է` 40 դոլար արժե մեծահասակների տոմսը, 30` երեխաներինը: Դիտարկման հրապարակներում նաեւ 12 էլեկտրոնային աստղադիտակներ կան, որոնց օգնությամբ հնարավոր է տեսնել քաղաքի ամեն մի օբյեկտ եւ դրա մասին ինֆորմացիա ստանալ 10 լեզուներով: Բացի այդ էկրաններին կարելի է տեսնել, թե տեսարժան վայրերից յուրաքանչյուրն ինչ տեսք ունի ցերեկը, գիշերը, ինչպես նաեւ մայրամուտին:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ