25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Հունաստանի նախագահը Թուրքիային մեղադրել է թրաֆիքինգին աջակցելու մեջ

Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը Թուրքիային ուղղված լուրջ մեղադրանք է ներկայացրել: «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկի և կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից առաջ Հունաստանի նախագահը հայտարարել է, որ Թուրքիան գործակցում է մարդկանց թրաֆիքինգով զբաղվող ուժերի հետ, գրում է Ermenihaber.am-ը:

«Ես հիմնավոր կասկածներ ունեմ, որ մարդկանց առևտրով զբաղվող թուրքերն աջակցություն են ստանում Թուրքիայի պետական կառույցների կողմից»,-ասել է Հունաստանի նախագահը:

Պավլոպուլոսը հավելել է, որ իրենք ապացույցներ ունեն նաև այն իրողության, որ հատկապես նավահանգիստներում պատասխանատու մարմինները աչք են փակում մարդկանց ապօրինի տեղափոխությունների վրա՝ ձևացնելով, թե ոչինչ տեղի չի ունենում:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ