08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Բրիտանացին տուն է վերադարձել` առանց գանգի մեկ քառորդի /ֆոտո/

Բրիտանացի Չարի Լին գլխի լուրջ վնասվածք է ստացել, երբ նախորդ տարվա դեկտեմբերին ընկել է հյուրանոցի պատշգամբից Կո Տաո կղզում: 2 օր շարունակ տղամարդը կենդանության որեւէ նշան ցույց չի տվել, սակայն բժիշկներին ի վերջո հաջողվել է նրան գիտակցության բերել եւ փրկել նրա կյանքը: Սակայն որպեսզի ուղեղի համար վերականգնվելու բավականաչափ տարածք լինի, բժիշկներն ստիպված են եղել հեռացնել նրա գանգի մեկ քառորդը:

Բժիշկները տուփի մեջ Լիին են հանձնել նրա գանգի հեռացրած մասը, որից հետո նա մեկնել է հայրենիք թայլանդացի բժշկի հետ: Վերջինս կխնամի նրան: 

Չնայած լուրջ վնասվածքին, Լին կրկին սովորել է խոսել եւ քայլել, չնայած նա չի կարողանում հիշել` ինչպես է ընկել պատշգամբից: Բժիշկները մաս առ մաս հավաքել են Լիի գլխի պակաս մասը եւ պատրաստվում են օգտագործել այն գիտական ուսումնասիրությունների համար: Երբ նրա գլուխը վերջնականապես ապաքինվի, բժիշկները գանգի բացակա ոսկորները կփոխարինեն տիտանի կտորներով: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ