Աստղեր, ում բախտը չի բերում սիրո հարցում /վիդեո/
Հոլիվուդի գեղեցկուհիներից ոմանք շարունակ բուժում են իրենց “սիրային վերքերը”: Դուք կարող եք լինել հարուստ, սեքսուալ եւ հայտնի, բայց այդ ամենը չի օգնի ձեր կողքին պահել սիրելիին: Բացի այդ, մշտապես անձնական կյանքը կիսելով հանրության հետ, ոչ մի վեճ եւ ոչ մի սիրեկան աննկատ չի մնում: Եվ այսպես, հայտնի կանայք, ում բախտը սիրո մեջ մշտապես չի բերում:
Անբախտ գեղեցկուհիների ցանկը գլխավորում է 22-ամյա ամերիկացի քանթրի երգչուհի Թեյլոր Սվիֆթը, ով բազմաթիվ երգեր է ստեղծել իր անհաջող սիրո մասին: Նրա արխիվի կոմպոզիցիաները մի քանի տղամարդկանց են նվիրված` Ջոն Մայերին, Ջո Ջոնասին, Ջեյք Գիլենհաալին, Քոնոր Քենեդիին, Գարրի Սթայլսին եւ Թեյլոր Լոտներին:
33-ամյա դերասաուհի Ջենիֆեր Լավ Հյուիթը կամ ինչպես նրան անվանում են` “մշտական հարսնացուն”, 5 անգամ նշանվել է, սակայն գործը հարսանիքին այդպես էլ չի հասել:
“Oops…she did it again!”: Բրիթնի Սփիրսը 2 անհաջող ամուսնություն ունեցավ` Ջեյսոն Ալեքսանդրի եւ Քեւին Ֆեդերլայնի հետ, 2 որդի եւ մի քանի անհաջող սիրավեպեր, այդ թվում` Ջասթին Թիմբերլեյքի հետ: 31-ամյակի նախօրեին երգչուհին եւս մեկ փեսացուի հրաժեշտ տվեց` իր նախկին գործակալ Ջեյսոն Թրեւիքին:
Դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնն իր 43 տարիների ընթացքում հասցրել է հանդիպել մի քանի տղամարդկանց հետ` Ադամ Դուրիցի, Թեյթ Դոնովան Վինս Վոնի, Փոլ Սքալֆորի եւ Ջոն Մայերի հետ: Սեքս-խորհրդանիշ Բրեդ Փիթի հետ ապահարզանից հետո Ջենիֆերին սկսեցին անհաջողակ անվանել: Հուսանք, որ նրա ներկա հարաբերությունները Ջասթին Թերուի հետ, ով Ջենին ամուսնության առաջարկ է արել, կվերացնեն այդ “անեծքը”:
Լինդսի Լոհանի բախտը երբեք չի բերում տղամարդկանց հարցում, կանանց հարցում էլ…միգուցե այդ պատճառով է, որ 26-ամյա Լինդսին շարունակ ըմբոստանում է, քանի որ այդպես էլ չի կարողանում կանացի երջանկություն ձեռք բերել: Նրա տղամարդկանց ցանկում են Աարոն Քարտերը, Վիլմեր Վալդեմարը, Գարրի Մորթոնը, Ռայլի Ջայլսը եւ այլոք: Լինդսիի “արսենալում” նաեւ մի մեծ լեսբիական կապ կա` Սամանտա Ռոնսոնի հետ:
37-ամյա Տարա Ռեյդի տղամարդկաց թվում են Թոմի Լին, Ֆրեդ Դերսթը, հոկեյիստ Սերգեյ Ֆյոդորովը: 2011-ին Ռեյդի ներկայացուցիչը “People” ամսագրին հայտնել էր, որ Տարան վերջապես ամուսնացել է իր ընկերոջ` Զակ Կեխայովի հետ Հունաստանում:
1999-2005-ը Ջենի Մաքարտին ամուսնացած էր դերասան եւ ռեժիսոր Ջոն Մելորի Էշերի հետ եւ նույնիսկ նրան որդի պարգեւեց: Այնուհետեւ “Playboy” –ի աստղը 5 տարի հանդիպում էր Ջիմ Քերիի հետ: Վերջերս 40-ամյա հաղորդավարուհին բաժանվեց ֆուտբոլիստ Բրայան Ուրլախերից: