13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Հայ երիտասարդին ձերբակալել են` կանանց մերկ լուսանկարները հրապարակելու մեղադրանքով

Գլենդելի 27-ամյա բնակիչ Կարեն Ղազարյանին մինչեւ 105 տարվա ազատազրկում է սպառնում` սոցցանցերում շուրջ 350 կնոջ անձնական էջերը կոտրելու եւ նրանց մերկ լուսանկարները հրապարակելու համար, գրում է “Glendale News press”-ը:

Ղազարյանը նախ կոտրել է կանանց հաշիվների եւ էլեկտրոնային փոստերի գաղտնագրերը, իսկ անձնական էջերի հասանելիությունն ստանալուց հետո սկսել է նամակներ գրել զոհերի անունից նրանց ընկերներին` համոզելով վերջիններիս մերկանալ: 

Երբ ընկերները հայտնաբերել են, որ այլ մարդու հետ են զրուցում, Ղազարյանը նրանց շանտաժի է ենթարկել` սպառնալով ննրանց մերկ լուսանկարները հրապարկել: Սպառնալիքների մի մասն էլ իրականացրել է` զոհերից մի քանիսի մերկ լուսանկարները հրապարկելով “Facebook” սոցցանցում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ