26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Քահանան 18 պահպանակ է կուլ տվել

Մոսկվայի “Շերեմետյեւո” օդանավակայանում ձերբակալվել է քահանա Ֆաբիո Ռիկարդո Ռոդրիգեսը Կոլումբիայից, ով հավաստիացրել է, թե Ռուսաստան է ժամանել միսիոներական նպատակներով, սակայն իրավապահները պարզել են այցի իրական նպատակը` նրա ստամոսքում հայտնաբերելով կոկաինով լի 18 պահպանակ, որոնք նա կուլ է տվել:

Մաքսատան աշխատակիցներին անհանգստացրել է քահանայի վիճակը: Նրան առաջարկել են ստամոքսի լվացում անել` զգուշացնելով, որ հետո հնարավոր է, որ ուշ լինի: Թմրանյութը քահանայի ստամոքսում շատ երկար է մնացել: Նա Ռուսաստան է ժամանել տրանզիտով` Փարիզից, եւ ուշացել է չվերթից:

Քահանայի մոտ փաստաթղթերի մի ամողջ կույտ է հայտնաբերվել` զինգրքույկը, սիմ քարտեր` հաճախորդների հետ հանդիպման համար: Ըստ ինքնությունը հաստատող փաստաթղթի` Ֆաբիոն Կարիբյան ավազանի անգլիական եկեղեցու քահանան է: Ներկայումս նա գտնվում է մեկուսարանում: Առաջիկա 10-15 տարին նա հավանաբար կանցկացնի բանտում թմրանյութերի մաքսանենգության համար: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ