11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ո՞ւր է ”Բանակում”-ի Սուսիկը /ֆոտո/

Երեւանի կամերային երաժշտական թատրոնի դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը մեկ ամիս աշխատանքային դադարից հետո կրկին վերադառնում է սերիալային կյանք:): “Շանթ” հեռուստաընկերության “Բանակում”, այնուհետ “Քաղաքում” սերիալների հերոսուհի Սուսիկի դերակատարի  “գործադուլը” պայմանավորված է եղել որդու ծննդով. Հայկը լույս աշխարհ է եկել դեկտեմբերի 25-ին:

Փոքրիկն իր հայրիկին է նման: Քանի որ երկուսս էլ հայկական անուն ունենք, որոշեցինք մեր տղայի անունն էլ հայկական դնել”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Անահիտ Կիրակոսյանը:

Ինչպես 22-ամյա դերասանուհին է նշել, ամուսինը` Արտակ Սարգսյանը, չի խոչընդոտում իր կարիերային. “Երեխայիս ծննդից մի քանի օր անց վարել եմ “Առավոտը Շանթ”-ում հաղորդման տոնական եթերը, արդեն իսկ մասնակցում եմ սերիալի նկարահանումներին”:

Անահիտը խոստովանել է` չի ցանկանում, որ երեխան ընտրի դերասանի մասնագիտությունը. “Բայց ամենակարեւորը բարի, խելացի ու հասկացող թող լինի”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ