23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Եթե կինն է ամուսնուն հրամայողը

Նախընտրեցի բնակվել առյուծի և վիշապի հետ, քան ապրել չար կնոջ հետ: Կնոջ չարությունը այլափոխում է նրա տեսքը և քուրձի նման սևացնում նրա երեսը: Նրա ամուսինը կնստի իր ընկերների հետ և, լսելով հոգոց կհանի: Ամեն տեսակ չարություն փոքր է կնոջ չարության մոտ, թող նրան ընկնի մեղավորի վիճակը:

Ավազուտ զառիվերը ծերունու ոտքերի տակ նույնն է, ինչ հեզ ամուսնու համար լեզվանի կինը: Մի նայիր կնոջ գեղեցկությանը և մի փափագիր: Բարկություն է, լրբություն և մեծ ամոթ, եթե կինն է ամուսնուն հրամայողը: Թշվառացած սիրտ, խոժոռ դեմք և սրտի վերք է չար կինը: Թուլացած ձեռք և կթոտած ծունկ է այն կինը, որ չի երջանկացնում իր ամուսնուն:

Մեղքի սկիզբը կնոջից է, և նրա պատճառով ենք մեռնում բոլորս: Ելք մի տուր ջրին և չար կնոջ համարձակությանը, եթե նա չի գնում ըստ քո ձեռքի ցույց տված ուղղության, կտրիր քո մարմնից և հեռու նետիր նրան:

Սիրաքի իմաստություն 25:23-34

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ