07 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Քրիստոսը գրավեց իմ սիրտը Իր սիրով». մուսուլման գիտնականը դարձել է քրիստոնյա

Սաուդյան Արաբիայից գիտնականը, ով նախկինում մուսուլման է եղել, ընդունել է քրիստոնեություն: Հանրահայտ միկրոկենսաբան դոկտոր Խալիդ Շամրին այսօր քրիստոնեություն է քարոզում մուսուլմաններին, գրում է mirvam.org-ը:

«Եղբայրներ և քույրեր, թող ձեր բոլորիդ հետ լինի Տիրոջ օրհնությունը: Ինչպես տեսնում եք, շնորհիվ մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի փրկագնմանը, Աստված գրավեց իմ սիրտը Իր սիրով, ես գտա Նրան և այժմ գնում եմ Նրա հետևից ու երբեք չեմ թողնի Նրան:

Հիսուսն է Ալֆան և Օմեգան, Հիսուսը պահպանեց ինձ Սաուդյան Արաբիայում՝ Հորդանանում, երբ ես փախստական էի, իսկ ամենակարևորը՝ Աստված փրկել է ինձ հավիտենական մահից:

Օգտվելով այս հնարավորությունից՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել Հիսուսին իմ, ընտանիքիս ու ժողովրդիս նկատմամբ Իր սիրո համար: Թող օրհնի Տերը այս աշխարհի յուրաքանչյուր քրիստոնյայի:

Խնդրում եմ, ամեն օր աղոթեք իմ ազգի համար, որպեսզի նա էլ իմանա ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի միջոցով»,- գրել է դոկտոր Խալիդը:

33 տարի Խալիդ Շամրին եղել է իսլամի նվիրյալ հետևորդ: Այդուհանդերձ, լինելով գիտնական, նրա մոտ շատ հարցեր են առաջ եկել: Այդ հարցերը, վերջիվերջո, բերել են միկրոկենսաբանին դեպի հավատք՝ Հիսուս Քրիստոսի նկատմամբ:

Եվ այսօր դոկտոր Խալիդ Շամրին վկայում է Հիսուսի մասին շատ մարդկանց: Իր ժամանակին նա գերազանց ավարտել է Սաուդյան Արաբիայում թագավոր Աբդուլ Ազիզայի անվան համալսարանը՝ ստանալով մագիստրոսի աստիճան միկրոկենսաբանության բնագավառում: Համալսարանում ուսումնասիրել է նաև սաղմնաբանություն:

Ղուրանի հատվածներից մեկի սկզբում հիշատակվում է մարդու նախ ոսկորների ստեղծումը, իսկ հետո միայն մարմնի: «Լինելով սաղմնաբան՝ ես գիտեի, որ գիտական տեսանկյունից դա սխալ է, բայց ուշադրություն չէի դարձնում այդ խոսքին»,- պատմում է գիտնականը: Բայց ավելի ուշ կարդալով Աստվածաշունչը՝ նա, ի ուրախություն իրեն, գտնում է իր հարցի պատասխանը Հոբի գրքում. «Դու մորթով և մսով հագցրիր ինձ, և ոսկորներով ու ջիղերով հինեցիր ինձ» (Հոբ 10.11):

«Այն բանից հետո, երբ ես Հիսուսին ընունեցի՝ որպես իմ Փրկիչ, Աստվածաշնչում Հիսուսի խաչելության մասին ընթերցելու ժամանակ Սուրբ Հոգին բացեց ինձ, որ Հիսուսը մահացել է իմ մեղքերի համար, չնայած, որ իմ մեղքերի համար ես պետք է մահանայի»,- վկայում է նա:

Խալիդ Շիմրին ամբողջ հոգով ցանկանում է, որ յուրաքանչյուր մուսուլման բացահայտի Ճշմարտությունը, որ Հիսուսը մահացել է մարդկության մեղքերի համար, և որ Նա միակ ճանապարհն է դեպի հավիտենական փրկություն:

Քրիստոնյա դառնալուց հետո Խալիդի սիրտը բաբախում է Հիսուսի համար: Այսօր նա հանդիսանում է «Ալ Խայտ Թիվի» հեռուստաընկերության հաղորդավարներից մեկը և քարոզում է մուսուլմաններին: Նա նաև անդադար աղոթում է Սաուդյան Արաբիայի համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ