27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վիսոցկին 75 տարեկան է. պատերազմող սեր /վիդեո/

Ռուս մեծանուն պոետ, հեղինակային երգերի կատարող, դերասան Վլադիմիր Վիսոկցկին այսօր կդառնար 75 տարեկան: 

Վիսոցկին ծնվել է 1938-ի հունվարի 25-ին Մոսկվայում, մահացել` 1980-ի հուլիսի 25-ին: 1987-ին նրան հետմահու շնորհել են ԽՍՀՄ Պետական մրցանակ:

Վիսոցկին տասնյակ դերեր է խաղացել կինոյում, թատրոնում, սակայն նա ավելի շատ հայտնի է որպես սեփական ստեղծագործությունների կատարող, որպես “ազատության համար պայքարող”:

Ի թիվս իր բազմաթիվ այլ տաղանդների, Վիսոցկին նաեւ ցանկացած կնոջը գերելու տաղանդ ուներ: Սակայն իր մեծագույն  սիրո հետ Վիսոցկուն բաժին ընկավ ապրել ոչ միայն չափազանց երջանիկ պահեր, այլ նաեւ բազմաթիվ դառնություններ եւ բաժանում:

Իր ճակատագրական սիրո` ֆրանսիացի դերասանուհի Մարինա Վլադիի հետ հենց առաջին հանդիպման ժամանակ էլ Վիսոցկին խոստովանում է, որ դեռ վաղուց սիրում էր նրան եւ հանդիպմանը երկար է սպասել: Իր հմայիչ եւ առնական կերպարով, ու նաեւ սեփական երգերը մի ամբողջ գիշեր Մարինայի համար նվագելով` նա անդառնալիորեն գերում է դերասանուհուն` դառնալով նրա ճակատագրի “կարմիր թելը”:

Թեեւ նրանք 2-ն էլ ամուսնացած եղել էին եւ նույնիսկ երեխաներ ունեին, դա չխանգարեց ընտանիք կազմելու ցանկությանը, չնայած որ իսկական ընտանեկան կյանք նրանք այդպես էլ չունեցան: “Երկաթե վարագույրը” Վիսոցկուն թույլ չէր տալիս դուրս գալ երկրից, Մարինան միայն կարճ ժամանակով էր կարողանում գալ Ռուսաստան, այն էլ ոչ հաճախ:

Ողջ կյանքի ընթացքում նրանք դիմակայում էին բաժանման ցավը եւ ապրում նոր հանդիպման սպասումով: Նրանց սերն ավելի շատ պատերազմի դաշտի էր նման, որտեղ Մարինան եւ Վլադիմիրը պայքարում էին … Վիսոցկու հետ` նրա կործանարար ալկոհոլային հակումների դեմ, որոնք նրան անդունդի եզրին  հասցրեցին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ