16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Շակիրայի 2 օրական որդին հայտնվել է համացանցում /ֆոտո/

“Բարսելոնայի” ֆուտբոլիստ ժերար Պիկեն համացանցի միջոցով երկրպագուներին է ցուցադրել 2 օրական որդու` Միլանի լուսանկարը: Երջանիկ հայրիկը նորածին որդուն լուսանակրել է սպորտային անվանական կոշիկներով:

“Ինտերնացիոնալ զույգ” Շակիրայի եւ ժերար Պիկեի որդին լույս աշխարհ եկավ հունվարի 22-ին Բարսելոնայում: Հենց նույն օրը հայտնի ծնողները բացատրեցին երկրպագուներին երեխայի անվան ընտրությունը: 

Միլան (շեշտն առաջին վանկի վրա) սլավոներեն նշանակում է “սիրելի”, “հարազատ”, Հին Հռոմում այն նշանակում էր “աշխատասեր”, “էներգիայով լի”, իսկ սանսկրիտում` “միասնություն”: 

35-ամյա Շակիրան եւ փոքրիկն իրենց հրաշալի են զգում եւ եւս մի քանի օր կանցկացնեն հիվանդանոցում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ