11 Հոկտեմբերի, Saturday, 2025
KFC

Կոմայից դուրս գալով` թոշակառուն խոսել է օտար լեզվով

81-ամյա բրիտանացի Ալան Մորգանը 3 շաբաթ հիվանդանոցում մնալուց հետո հայտնաբերել է, որ ուելսերեն գիտի: Նա սկսել է խոսել օտար լեզվով` մոռանալով մայրենի լեզուն: 

“Ինձ հիվանդանոց տեղափոխեցին արյան զեղման պատճառով, եւ ես կոմայի մեջ ընկա: Երբ ես այդ դուրս եկա այդ ծանր վիճակից, անմիջապես փորձեցի խոսել բժիշկների հետ, սակայն ինձ ոչ ոք չհասկացավ”,-պատմել է ծերունին:

Միայն կոմայից մի քանի օր անց են բժիշկները կարողացել բացատրել տղամարդուն տարօրինակ երեւույթի պատճառը: Պարզվել է, որ նրա մոտ վնասվել են գլխուղեղի կեղեւի խոսքային մասերը, ինչը տեղի է ունեցել արյան զեղման պատճառով:

Բժիշկները նշել են, որ Ալանի դեպքը շատ զարմանալի է, քանի որ նման ախտանիշով մարդիկ սովորաբար խնդիրներ են ունենում խոսքի, ինչպես նաեւ մարդկանց հասկանալու հետ:

Բժիշկների հետ զրույցի ընթացքում Ալանը կիսվել է իր հիշողություններով: Երեխա ժամանակ նա մեկ տարի ապրել է Հյուսիսային Ուելսում, սակայն 1944-ին վերադարձել է Անգլիա եւ այլեւս որեւէ կերպ չի օգտագործել ուելսերենը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ