21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

«Թող մեկ րոպեով մտնեն մեր դրության մեջ». Ավետիսյանների դուստրը վրդովված է

Արդեն հայտնել էինք, որ այսօր Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայում տեղի է ունեցել Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների դաժանաբար սպանության գործով առաջին դատավարությունը: Դատավարությանը մասնակցում էին գործով միակ կասկածյալ, ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, Ավետիսյանների իրավահաջորդները, վերջիններիս փաստաբանները, հանրային պաշտպաններ և գործով հետաքրքրված այլ անձինք:

Դատավարությունն անցնում էր բավական լարված մթնոլորտում: Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները և փաստաբաններն անընդհատ ընդհատում էին դատավորին և միջնորդության հայց ներկայացնում: Սակայն դատարանը ներկայացված և ոչ մի միջնորդություն այդպես էլ չընդունեց, և նշանակվեց դատական հաջորդ նիստի օրը:

Դատական նիստի ամբողջ ընթացքում Ավետիսյանների իրավահաջորդները և վերջիններիս փաստաբաններն անընդհատ ռեպլիկներ էին հնչեցնում դատարանի և իրավապահ մարմինների հասեցին` վերջիններիս անկազմակերպվածության  մեջ մեղադրելով:

Դատական նիստի ավարտից հետո սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրը` տիկին Ռիտան, իր դժգոհությունը հայտնեց դատարանին` նշելով, որ դատարանը կարծես թե միտումնավոր այնպես է անում, որ արհետասական խոչընդոտներ ստեղծի: «Ո՞ւր  է էստեղ դատ: Սա թատորն է, իրական շոու: Դատարանն անհիմն հետաձգում է դատը, որ ի՞նչ: Նոր եմ եկել Ռուսաստանից, մեկ էլ մի ամսից է նոր դատական նիստը: Է հո ես չե՞մ կարող ամիսը մեկ գնալ-գալ Հայաստան»,- վրդովվեց տիկին Ռիտան:

Ավետիսյանների դուստրն էլ իր խոսքում ասաց, որ առհասրաակ դժգոհ է դատավարության ընթացքից: «Որևէ բան նորմալ չէին կազմակերպել: Դժգոհ եմ: Ասելիք չունեմ: Միայն մեկ բան կարող եմ ասել` թող ամեն մեկը պատկերացնի մեր դրությանը, մեկ րոպեով մտնի մեր կարգավիճակի մեջ ու նոր դատավարություն իրականացնի: Թողնում եմ իրենց խղճին»,- եզրափակեց Ավետիսյանների դուստրը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ