09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Այսօր Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ արգենտինահայության մեծ բարեկամի ծնունդն է

«Ես հավատում եմ, որ չարքը գոյություն ունի ․․․ Նրա ժամանակակից ձեռքբերումն այն է, որ նա ստիպել է հավատալ, որ ինքը գոյություն չունի … սկսում ենք մեր ճանապարհը, որը սեր է դեպի մյուս եկեղեցիները, մենք աղոթելու ենք ողջ աշխարհի համար»։

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, Հռոմի Ֆրանցիսկոս /Խորխե Մարիո Բերգոլյոն/ 266-րդ պապի ծննդյան օրն է։ Պապը ծնվել է 1936 թվականին, Արգենտինայում՝ Բուենոս-Այրեսում։

Հռոմի Ֆրանցիսկոս պապը 1200 տարվա մեջ առաջին պապն էր, որ եվրոպական երկրի ներկայացուցիչ չէ։

Նա պահպանողական է, խիստ դեմ է հանդես գալիս միասեռական ամուսնություններին ու աբորտներին: Նա պատմության ընթացքում առաջին ճիզվիտ պապն է: Նա իտալացի էմիգրանտների ընտանիքից է: Դասավանդել է գրականություն, աստվածաբանություն, ազատ խոսում է իտալերեն եւ գերմանարեն: 1992 թվականին դարձել է արքեպիսկոպոս, իսկ 2001 թվականին՝ կարդինալ:

Ի դեպ, Պապը բավական ջերմ հարաբերություններ ունի Բուենոս-Այրեսի հայկական համայնքի, առաքելական և կաթողիկե եկեղեցիների հետ: Պատմում են, որ եկեղեցու դիմաց, որտեղ ծառայել է Խորխե Մարիո Բերգոլյոն, հայկական խաչքար կա: Նա խնդրել է իր աճյունն այստեղ ամփոփել ի Քրիստոս ննջելուց հետո: Իհարկե, Պապի հանգամանքն այս փափագն անիրական կթողնի:

Հիշեցնենք, այս տարի ապրիլի 24-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից պատարագ մատուցվեց` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Պատարագին մասնակցում էին Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսները եւ այլ պաշտոնատար այլ անձինք։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ