23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ադրբեջանը մնում է ԵԽԽՎ մոնիտորինգի տակ

Նախօրեին ԵԽԽՎ-ի երեկոյան նստաշրջանում, որտեղ որոշվել է Ադրբեջանին մոնիտորինգի տակ պահել,  քննարկվել է 2 զեկույց` Ադրբեջանի վերաբերյալ: Պեդրո Ագրամունտի եւ Ժոզեֆ Գրեշի զեկույցի հիման վրա ԵԽԽՎ-ն մտահոգություն է հայտնել Ադրբեջանի դատական համակարգում անկախության բացակայության վերաբերյալ եւ կոչ է արել այդ երկրի իշխանություններին “ժողովրդավարական ինստիտուտներին վերաբերող օրենսդրական դաշտը կատարելագործել”:

ԵԽԽՎ-ն մտահոգություն ունի նաեւ կապված ադրբեջանական խորհրդարանի հետ, քանի որ այնտեղ չկա բազմակարծությունը: Մասնավորապես նշված է այն փաստը, որ որեւէ հայտնի ընդդիմադիր կուսակցություն ներկայացված չէ խորհրդարանում, որի պատճառով չի կայանում քաղաքական երկխոսություն:

Ուշադրություն է դարձվել նաեւ Ադրբեջանում լրագրողների եւ ակտիվիստների նկատմամբ իրականացվող բռնություններին: 

Ի տարբերություն այս զեկույցի` ԵԽԽՎ պատգամավորների կողմից մերժվել է քաղբանտարյալների վերաբերյալ համազեկուցող գերմանացի Քրիստոֆ Շտրասերի զեկույցի հիման վրա բանաձեւը, որին կողմ են քվեարկել 79, դեմ` 125 պատգամավոր: Կողմ են քվեարկել նաեւ հայկական պատվիրակության անդամները, դեմ են հանդես եկել մասնավորապես ռուսական պատվիրակության անդամները: Քվեարկությունից հետո գերմանացի համազեկուցողը հայտարարել է, որ “դա ոչ միայն իր, այլ անեւ ԵԽԽՎ խայտառակությունն է. Ադրբեջանում քաղբանտարկայլների առկայությունն ակնհայտ է”:

Ի դեպ, Շտրասերի զեկույցում առկա են 85 քաղբանտարկյալների անունները: Նա նաեւ խոստովանել է, որ իր աշխատանքի ընթացքում բազմաթիվ սպառնալիքներ է ստացել, նույնիսկ նման բովանդակությամբ նամակներ է ստացել Բեռլինում Ադրբեջանի դեսպանատնից:

 

Աղբյուրը` Panorama.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ