24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սուրբ ծնունդը բոլորը նշում էին հունվարի 6-ին

Հայերն ամանորը նշում են անհիշելի ժամանակներից սկսած։ Այս տոնը նախկինում անվանել են նաև այլ անուններով. Նավասարդ, Տարեմուտ, Տարեգլուխ, Կաղանդ, Լոլե, Նոր տարի։ Հազարամյակների ընթացքում տոնը նշելու ժամանակը փոփոխվել, հետ ու առաջ է ընկել։ Հայոց նախնիներն ամանորը տոնել են գարնան զարթոնքին Արեգ ամսին, մարտի 21-ի գիշերահավասարի օրը։

Դա պատահական ընտրություն չէր. հայը նոր տարվա հաջողությունն ու բերքառատ լինելը կապել է գարնան զարթոնքի հետ, հնագույն ժամանակներից հայերն Ամանորը նշել են հենց Արեգ ամսի Արեգ օրը։ Ամենևին էլ զարմանալի չէ, որ հայկական տոմարով բոլոր ամիսների առաջին օրը կոչվում էր Արեգ։ Տոմարական փոփոխությունների հետևանքով հայոց Նոր տարին տեղափոխվել է Նավասարդի 1-ը, այսինքն՝ օգոստոսի 11-ը։ Որպես նոր տարի Նավասարդը շարունակեց նշվել, բայց արդեն նոյեմբեր ամսին, այգեկութից հետո, մասնավորապես մինչև XX դարի սկիզբը նոյեմբերի 10-ին հաջորդող կիրակի օրը:

1080 թվականին Հովհաննես Սարկավագ Իմաստասերը հայկական տոմարի համար տարեսկիզբ է ընդունել օգոստոսի 11-ը։ 1616 թվականին Ազարիա Ջուղայեցին (1707 թվականին՝ նաև Վարդան Կարթեցին) առաջարկեց հայկական օրացույցի մի տարբերակ, ըստ որի տարեսկիզբ էր ընդունվում մարտի 21-ը։

1758 թվականին Սիմեոն Ա Երևանցին մի նոր օրացույց կազմեց, որտեղ տարվա սկիզբ էր ընդունում հունվարի 6-ը (Քրիստոսի ծննդյան օրը)։ Գրիգորյան նոր տոմարը, որ կիրառության մեջ է մտել 1582 թվականին Հռոմի Գրիգորիս Երրորդ պապի շրջաբերականով և հաջորդել է Հուլյան (հին) տոմարին, Հայաստանում ընդունվել է 1920 թվականին, իսկ Հայ Առաքելական Եկեղեցին այն պաշտոնապես ընդունել է 1923 թվականին։ Հայերը հունվարի 1-ը Նոր տարվա սկզբի տոն են ընդունել վերջին հարյուրամյակին։

Աշխարհի բազմաթիվ ժողովուրդների նման հայոց մեջ նույնպես Նոր տարվա տոնակատարությունը խորհրդանշում էր անցած տարվա հանրագումարը, նոր սկսվող տարվա հաջողությունների ու առատության ծիսական ապահովումը և չարիքի կանխարգելումը:

301 թվականից հայերը քրիստոնյա ժողովուրդ են և Սուրբ Ծնունդն առ այսօր նշում են հունվարի 6-ին, ի դեպ մինչև IV դարը բոլոր քրիստոնյաները Ս. Ծնունդը նշել են այդ օրը։ Քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակում էին հեթանոսական տոներ նշել, դեկտեմբերի 25-ին մեծ շուքով նշվում էր արևի պաշտամունքին նվիրված տոնը։ Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336թ. Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր։ Հետագայում Քրիստոսի Ծննդյան տոնը փոխադրվեց դեկտեմբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածահայտնության և Մկրտության օր։ Սուրբ Ծնունդը դեպի մարդու փրկություն տանող ճանապարհի մի կարևոր մասն է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ