01 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Պուտինն ու Քերին հանդիպել են Կրեմլում /վիդեո/

Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հանդիպել են Կրեմլում մեկնարկել է: Դրանից առաջ Քերին բանակցություններ էր վարել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, եւ հանդիպմանն ասել էր, որ հույս ունի, որ այստեղ առաջընթաց կգրանցվի Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցում:

Քերիի հետ հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նրան արդեն զեկուցել են Լավրովի հետ բանակցությունների բովանդակության մասին:

«Այսօր մենք ունեցանք մանրակրկիտ բանակցություններ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում, նախարար Լավրովն ինձ զեկուցեց ձեր առաջարկությունների եւ լրացուցիչ քննարկում պահանջող մի շարք հարցերի մասին»,- ասել է Պուտինը:

Պետքարտուղարն, իր հերթին, նշել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն միասին կարող են շատ բան անել սիրիական կարգավորման առաջընթացի համար:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ