05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նորածնի սիրտը ձեւավորվել է մարմնի վրա /ֆոտո/

Odrina2Odrina1OdrinaԱՄՆ-ի Տեքսաս նահանգում ծնված Օդրինա Կարդինասը յուրօրինակ հիվանդությամբ է լույս աշխարհ եկել` երեխայի սիրտը ձեւավորվել է կրծքավանդակից դուրս: Նման բան հանդիպում է 8 մլն նորածիններից մեկի մոտ: Ընդ որում, նման նորածինների 90 տոկոսը մահանում է կամ ծննդաբերության պահին կամ մեկ օրականում: Սակայն Օդրինային մի քանի ժամ տեւողությամբ բարդ վիրահատություն են կատարել, որի արդյունքում երեխան ողջ  է մնացել եւ հիմա վերականգնողական փուլում է:

Վիրահատությանը մասնակցել են սրտանոթային եւ պլաստիկ վիրաբույժներ, մանկաբույժներ: Բժիշկներին հաջողվել է սիրտն իր տեղում տեղադրել, գրում է “pravda.ru”-ն:

Երեխայի մայրն այդ սարսափելի արատի մասին տեղեկացել է հղիության 16-րդ շաբաթվա ընթացքում: Բժիշկներն ապագա մայրիկին առաջարկել են կամ ընդհատել հղիությունը կամ ծննդաբերել` իմանալով, որ ծնվելուց հետո երեխան մահանալու է: Սակայն մայրը որոշել է պահպանել երեխային, իսկ այժմ նրան “հրաշք երեխա” է անվանում:

Բժիշկների խոսքով` սա վերջին վիրահատությունը չէ Օդրինայի համար: Առաջիկա տարիներին նրան եւս մի քանի վիրահատական միջամտություններ են սպասվում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ