25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Ինչն է առաջ տարել Հիլարի Քլինթոնին

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը իր գրքի (Դժվար որոշումներ) գովազդային արշավի ժամանակ պատմել է, որ Աստվածաշունչը հսկայական ազդեցություն ունի իր կյանքում, հանդիսանում է իմաստության, ոգեշնչման և խրախուսման աղբյուր, գրում է protestant.am-ը:

« …Աստվածաշունչն ազդում էր և այժմ ավելի ուժեղ է ազդում իմ մտածելակերպի վրա: Ես մանկությունից կարդացել եմ Սուրբ Խոսքը, հիշում էի խոսքերը և դրանք օգնել են ինձ կյանքում, ուղղորդել»,-ասել է տիկին Քլինթոնը:

Ավելի վաղ մասնակցելով Միաբանված մեթոդիստների եկեղեցուկազմակերպած կանանց համագումարին նա հայտարարել էր. «Եթե մենք ճշմարիտ քրիստոնյաներ ենք, ապա կօգնենք և հոգ կտանենքկարիքավորներին: Դա մեր բոլորիս ծառայությունն է»:

Ի դեպ, մանկությունից Հիլարի Քլինթոնը հաճախել էր Իլինոյս նահանգի Միաբանված մեթոդիստական եկեղեցի: Ներկայումս նա այցելում է այդ նույն եկեղեցին Նյու Յորքում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ