02 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Պուտինը հրամայել է զինուժին՝ Սիրիայում առավելագույնս խիստ գործեն /վիդեո/

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է ռուս զինվորականներին Սիրիայում առավելագույնս խիստ գործել՝ ոչնչացնելով ՌԴ զինված ուժերին սպառնացող ցանկացած թիրախ, գրում է Lifenews-ը:

«Հրամայում եմ գործել առավելագույն խստությամբ։ Ռուսական խմբավորմանը կամ ցամաքային ենթակառուցվածքին սպառնացող ցանկացած թիրախ ենթակա է անհապաղ ոչնչացման», հայտարարել է ՌԴ նախագահը պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում:

Պուտինը նշել է, որ Սիրիայում գործող ահաբեկիչներն ուղղակի սպառնալիք են ՌԴ-ի համար, եւ Մոսկվայի գործողությունները թելադրված են ոչ թե վերացական շահերով, այլ երկիրը պաշտպանելու մտադրությամբ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ