29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Իրաքը պահանջել է թուրքական զորքը դուրս բերել իր տարածքից

Թուրքիայի Ազգային հետախուզության ծառայության պետ Հաքան Ֆիդանը և փոխարտգորնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն մեկնել են Բաղդադ, որտեղ հանդիպում են ունեցել Իրաքի վարչապետ Հայդար ալ Աբադիի և արտգործնախարար Իբրահիմ ալ Ջաֆերի հետ, գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքական «haberler» լրատվակայքը, հղում անելով Իրաքի արտգործնախարարության խոսնակ Ահմեդ Ջեմալի գրավոր հայտարարությանը, նշում է, որ կողմերը քննարկել են թուրքական զորքերի իրաքյան Բաշիքա շրջանում տեղակայվելու հարցը: Իրաքը դա դիտում է որպես օտար զինուժի ներխուժում սեփական տարածք: Հանդիպման ժամանակ Իրաքի արտգործնախարարը շեշտել է, որ թուրքական զորքի մուտքով խախտվել է իրենց երկրի սուվերենությունը: Նա պահանջել է, որ Թուրքիան դուրս բերի իր զորքը Իրաքի տարածքից:
Ֆիդանն այցի ընթացքում նաև առանձին հանդիպել է Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադիի հետ: Վերջինս հանդիպման ընթացքում նույնպես անդրադառնալով վերոնշյալ խնդրին, պահանջել է, որ թուրքական զինուժն ամբողջովին դուրս գա Մոսուլի նահանգի Բաշիքա շրջանից:
Թուրքական կողմն էլ իր զինուժի նման քայլը պատճառաբանել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարով:
Հիշեցնենք, որ թուրքական զորաջոկատները առանց Իրաքի կենտրոնական իշխանությունների թույլտվության ներխուժել են Իրաքի Քուրդիստանի Մոսուլ քաղաքից 30 կմ հեռավորության վրա գտնվող Բաշիքա շրջան, որտեղ հաստատվել են ավելի վաղ թուրքերի կողմից հիմնած ռազմակայանում և նպատակ ունեն մարզել Իրաքի Քուրդիստանի զինված ուժերի` Փեշմերգայի, զորաջոկատները:

Աղբյուր` Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ