24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

5 սխալ` ինչպես չպետք է աղոթել

Մի քանի սխալ պատկերացնում կա աղոթքի մասին, որոնք խանգարում են ամբողջովին խորասուզվել այդ գործողության մեջ, որում Աստված եւս ցանկանում է մասնակցել։ Հաճախ ենք մենք մոռանում աղոթքի իսկական նպատակի մասին։

Ահա հետեւյալ կետերը, որոնք պետք է ուղղել։

1, Աղոթքն այն չէ, որ փոխում է Աստծուն, այլ այն, որ մեզ է փոխում։ Մնք պետք է ներկայանանք Աստծո առաջ, որպեսզի տեղեկացնենք նրան մեր գործողությունների մասին։

2, Աղոթքը Աստծոին մեր կարիքները ներկայացնելը չէ։ Աղոթքում մենք առաջին հերթին պետք է Աստծո կամքը փնտրենք, որպեսզի իմանանք՝ ինչպես վարվել։ Մենք պետք է հավատ ներդնենք մեր աղոթքում, մենք պետք է Աստծուն խնդրենք նրա կամքի մասին։

3, Մի աղոթեք միայն ձեր մասին։ Մի մոռացեք աղոթել ուրիշ մարդկանց մասին։ Մարդիկ իրենց հոգսերով ու խնդիրներով են տարված, սակայն Աստված ցանկանում է, որ մենք մյուսներին մեզնից բարձր դասենք։

4, Աղոթքը ոչ թե մենախոսություն է՝ ուղղված Աստծուն, այլ նրա հետ խոսակցություն։ Մի վերածեք աղոթքը մենախոսության, երբեմն լռեք, փորձեք լսել Աստծուն, Աստված ցանկանում է դիմել ձեզ։

5, Աղոթքը չպետք է միայն ապագային ուղղված լինի։ Չափազանց կարեւոր է Աստծուն շնորհակալություն հայտնել նրա համար, ինչ արդեն եղել է։ Մենք պետք է շնորհակալ լինենք Աստծուն, որ նա մեզ լսել է ու օգնել։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ