26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Դեդ Հասանին Վրաստանում հուղարկավորել արգելել է Սաակաշվիլի՞ն /վիդեո/

Հունվարի 16-ին Մոսկվայում սպանված քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի` Դեդ Հասանի հուղարկավորությունը շարունակվեց 3 օր, գրում է “Комсомольская правда”-ն:

Հունվարի 18-ին հոգեհանգստի արարողություն տեղի ուենցավ Տրոեկուրովյան գերեզմանատանը, որտեղ Հասանին հրաժեշտ տալու էին եկել մի քանի հազար մարդ, այդ թվում`  հանցագործ աշխարհի ղեակավարներից: Արարողությունը գերեթ ողջ գիշեր շարունակվել է: Լրագրողներին եւ կողմնակի անձանց մուտքը գերեզմանտուն արգելված էր: Ուրբաթ օրը Ուսոյանի դին հատուկ չվերթով Մոսկվայի “Վնուկովո-3” օդանավակայանից պետք  է ուղեւորվեր Վրաստան:

Սակայն Թբիլիսիի փոխարեն այն ուղեւորվեց Դոնեցկ, որից հետո հայտնի դարձավ, որ Վրաստանը հրաժարվել է ընդունել “օրենքով գողի” դին: Ըստ որոշ լուրերի` նման հրաման է պաշտոնապես արձակել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, չնայած որ Հասանի` Թբիլիսիի տանն արդեն հոգեհանգստի արարողություն է ընթանալիս եղել, իսկ տեղի գերեզմանատանը պատրաստ է եղել նրա տեղը: Նույն օրը նրա դին տեղափոխվեց Մոսկվա:

Կիրակի օրը Խովանսկի գերեզմանատանը վերջապես տեղի ունեցավ հուղարկավորությունը: Ինչպես եւ  հոգեհանգստին, հուղարկավորությանը եւս շուրջ հազար մարդ է ներկա գտնվել, որոնց թվում “օրենքով գող” Ջեմալ Միքելաձեն, ով համարվում է Հասանի թշնամիներից մեկը: Գերեզմանը բառացիորեն ողողվել է կարմիր վարդերով եւ ծաղկեպսակներով, որոնցից մեկի վրա նույնիսկ “աշխարհի գողերի հզոր պատրիարք Դեդ Հասանին” գրառում է եղել, մյուս ծաղկեպսակներից յուրաքանչյուրի վրա` “ստորագրություններ”` “Սամարայի ախպերությունից”, “Ուկրաինայի ախպերությունից” եւ այլն: 

Հասանին պատկանող  “Старая кибитка” ռեստորանը կարողացել է տեղավորել միայն մոտ հարազատներին եւ ընկերներին: Աշխարհի տարբեր մասերից ժամանած հյուրերն ուղղվել են Մոսկվայի տարբեր ռեստորաններ:

Դեդ Հասանը սպանվեց հունվարի 16-ին Մոսկվայում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ