13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Երեխան մահացել է մանկապարտեզի զբոսանքի ժամանակ /վիդեո/

Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքում սարսափելի միջադեպ է տեղի ունեցել։ 3-ամյա աղջիկը մահացել է մանկապարտեզում առավոտյան զբոսանքի ժամանակ, հաղորդում է LifeNews -ը:

Երեխան զբոսանքի ժամանակ գլուխը մտցրել է խաղահրապարակի սղարանի աստիճանների արանքը եւ խեղդամահ է եղել։ Երեխան փորձել է բարձրանալ սղարանի վրա, սակայն ծանր շորերը խանգարել են նրան։ Եվ երբ մի կերպ բարձրացել է, ոտքը սայթաքել է, ու նա ընկել է, գլուխն էլ մնացել է աստիճանների արանքում։

Ականատեսները պատմել են, որ երեխաների հետ է եղել նաեւ 29-ամյա դաստիարակչուհին, սակայն երեխաներին չի հետեւել, հեռախոսով խաղալիս է եղել։

Դեպքի առթիվ գործ է հարուցվել։

a285b62ddf8d70cee34c9344d7f07f38__660x

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ