11 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Ռիտա Սարգսյանն ու Մեհրիբան Ալիեւան /ֆոտո/

“Միր” հեռուստաընկերությունը Հայաստանի եւ Ադրբեջանի առաջին տիկնանց ընդգրկել է ԱՊՀ  ամենավառ կանանց ցանկում, չնայած որ Ռիտա Սարգսյանը եւ Մեհրիբան Ալիեւան բոլորովին տարբեր կերպարներ են:

Ռիտա Սարգսյանն իր մասնագիտական կրթությունն սկսել է որպես մանկապարտեզում երաժշտության ուսուցչուհի: Նա տարբեր համերգներ է կազմակերպում, որոնցից ստացված ողջ հասույթը փոխանցում է որբ երեխաներին, հաշմանդամներին եւ բազմազավակ ընտանիքներին: ՀՀ առաջին տիկինը գրեթե չի էլ հետաքրքրվում քաղաքականությամբ: Նրան ավելի շատ բարեգործություններն են հետաքրքրում: 

Ի հակադրություն տիկին Սարգսյանի, Մեհրիբան Ալիեւան բավականին ակտիվ է քաղաքականության մեջ: Նա Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր է, ադրբեջանա-ֆրանսիական միջխորհրդարանական կապերի աշխատանքային խմբի ղեկավարը: Քաղաքական ոլորտից դուրս նա նաեւ Հեյդար Ալիեւի հիմնադրամի, Ադրբեջանի մշակութային ընկերների հիմնադրամների նախագահն է, ՄԱԿ-ում, ՅՈՒՆԵՍԿՕ-ում եւ “իսլամական կոնֆերանս” կազմակերպությունում բարի կամքի դեսպան է: 

Վառ կանանց ցանկում են հայտնվել նաեւ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն, ով այժմ անազատության մեջ է, Ռուսաստանի թերեւս ամենասկանդալային հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը եւ այլոք:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ