Հունվարի 16-ին նշվում է
2001-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշման համաձայն հունվարրի 16-ը նշվում է “The Beatles“-ի օր: Օրը պատահական չէ ընտրված: 1957-ի հենց այս օրն է Լիվերփուլում բացվել “The Cavern” ակումբը, որտեղից էլ իրենց ուղին են սկսել այն ժամանակ դեռեւս անհայտ տղաները` Ջոն Լենոնը, Փոլ Մաքքարտնին եւ Ջորջ Հարիսոնը: Ավելի ուշ նրանց միացավ նաեւ Ռինգո Սթարը:
Հետագայում նույն հունվարի 16-ին կրկին տեղի ունեցավ նշանակալի իրադարձություն` կապված “The Beatles“-ի հետ: 1964-ի այդ օրը “Cashbox” ամսագիրը ամերիկյան հիթ-շքերթի առաջին հորիզոնականը տվեց խմբի “I Want To Hold Your Hand” երգին այն բանից հետո, երբ սինգլի միլիոնավոր ձայնագրությունները վաճառվեցին ընդամենը 10 օրում:
Լիվերփուլն իր սիրելի խմբի օրը նշում է մեկ այլ օր` հուլիսի 10-ին: Այդ օրը խմբի երկրպագուները կեղծամներ են հագնում` նմանակելով Լենոնին եւ Մաքքարտնիին, եւ համերգներ կազմակերպում քաղաքի ակումբներում:
“The Beatles“-ը աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի արահետում` երաժշտության մեջ ունեցած իր մեծ ավանդի համար: Այն համարվում է բոլոր ժամանակների եւ ժողովուրդների լավագույն խումբը:
Խմբի անդամներից այժմ ողջ են Փոլ Մաքարտնին, ով հաջողությամբ եւ նույն եռանդով շարունակում է իր սոլո կարիերան, եւ Ռինգո Սթարը: