Գերմանացիները ցանկանում են փոխել սահմանադրությունն այդ բառի համար
Berliner Zeitung պարբերականը տեղեկացնում է՝ «Կանաչներ»-ի և «Ծովահենների» կուսակցության անդամները մտադիր են փոխել Բեռլին քաղաքի սահամանդրության որոշակի դրույթներ:
Կուսակցականներին դուր չի գալիս «ռասա» եզրույթի կիրառումը, քանի որ ոչ ոք արտոնյալ չէ մեկ ուրիշի հանդեպ, որ քննարկի դիմացինի սեռը, ռասան կամ էլ ծագումը:
Բունդեսթագի պատգամավոր Ֆաբիո Ռայնահարդը խոստովանում է, որ ռասիզմը գոյություն կունենա այնքան ժամանակ, քանի դեռ երկրում ուղղակիորեն խոսում են դրա մասին և կիրառում «ռասա» բառը:
Նշենք, որ ըստ Գերմանիայի սահմանադրության` երկրում առկա օրենքների մեջ փոփոխություն կատերլու համար պահանջվում է խորհրդարանական 2/3 պատգամավորների համաձայնությունը:
Հավելենք, որ «ռասա» տերմինը ներկայումս հանված է Գերմանիայի մի շարք դաշնային նահանգների սահմանադրությունից: