18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ծնվել է Մարկ Ցուկենբերգի դուստրը․ նա մեծ բարեգործություն կանի այդ առթիվ /վիդեո/

Ծնվել է Facebook-ի հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգի առաջնեկը: Ցուկերբերգն ու նրա կինը՝ Պրիսցիլա Չանը, դուստր են ունեցել, ում անվանել են Մաքս: Երեխայի ծնունդից հետո Facebook-ի հիմնադիրը գրառում է թողել՝ նշելով, որ իր և կնոջ սեփականությունը համարվող ընկերությունների գրեթե ամբողջ բաժնետոմսերը նախատեսում են տալ բարեգործության՝ 45 միլիարդ դոլար:

Facebook-ում արված գրառման մեջ Ցուկենբերգն ասում է. «Պրիսցիլան և ես այնքան ուրախ ենք մեր դստերը՝ Մաքսին, այս աշխարհում ողջունելու կապակցությամբ: Նրա ծննդյան առթիվ մենք նրան նամակ ենք գրել այն աշխարհի մասին, որում, հուսով ենք, որ նա կմեծանա: Դա մի աշխարհ է, որտեղ մեր սերունդը կարող է զարգացնել մարդկային ներուժն ու տարածել հավասարություն՝ հիվանդությունների բուժման, կրթության անհատականացման, էկոլոգիապես մաքուր էներգիայի յուրացման, մարդկանց միավորման, ուժեղ հասարակությունների կառուցման, աղքատության մակարդակի իջեցման, հավասար իրավունքների ապահովման և երկրների միջև փոխըմբռնում տարածելու միջոցով:

Մենք ձգտում ենք մեր փոքր ներդրումն ունենալ բոլոր երեխաների համար այս աշխարհը ստեղծելու հարցում: Մեր կյանքի ընթացքում Facebook-ի մեր բաժնետոմսերի 99 տոկոսը, որն այս պահին շուրջ 45 միլիարդ ԱՄՆ դոլար է, մենք կտանք հաջորդ սերունդների համար այս աշխարհն ավելի լավը դարձնելու նպատակով:

Շնորհակալ ենք բոլորին հղիության ընթացքում ձեր սիրո և աջակցության համար: Դուք մեզ հույս տվեցիք, որ միասին մենք կարող ենք կառուցել այս աշխարհը Մաքսի և բոլոր երեխաների համար:

Մաքս, մենք քեզ սիրում ենք և մեծ պատասխանատվություն ենք զգում քեզ ու մյուս երեխաներին ավելի լավ աշխարհ թողնելու հարցում: Մենք ցանկանում ենք, որ դու ունենաս մի կյանք` լցված նույն այն սիրով, հույսով ու խինդով, որ դու ես մեզ պարգևել: Անհամբերությամբ սպասում ենք, թե ինչ ես դու տալու այս աշխարհին: Սիրով, Հայրիկ ու մայրիկ»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ