21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

ՆԱՏՕ-ն կոչ է անում Մոսկվային ու Անկարային ուղղակի շփումներ սկսել

ՆԱՏՕ-ի երկրների արտաքին գործերի նախարարները կոչ են արել Մոսկվային եւ Անկարային ուղղակի շփումներ սկսել թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24 ռմբակոծիչի ոչնչացման միջադեպից հետո: Նման հայտարարություն է արել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:

«ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարները քննարկել են Սու-24-ի հետ կապված միջադեպը: Մենք ընդգծեցինք, որ Թուրքիան իրավունք ունի պաշտպանել իր սահմանները: ՆԱՏՕ-ն հորդորում է Մոսկվային եւ Անկարային՝ ուղղակի շփումներ հաստատել»,- ասել է Ստոլտենբերգը, գրում է Tass.ru-ն։

Միեւնույն ժամանակ նա ասել է, որ ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել Թուրքիային նրա հակաօդային պաշտպանությունն ապահովելու գործում, քանի որ Թուրքիան իրենց համար կարեւոր դաշնակից է։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ