10 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչպե՞ս ոգեւորել տղամարդուն. սեքսուալ փորձարկումներ

Ցանկանո՞ւմ եք բազմազանություն ներառել ձեր սեքսուալ կյանքում, սակայն ձեր զուգընկերը դե՞մ է: Հետեւեք որոշ խորհուրդների, որոնք կօգնեն “զինաթափել” նրան:

Շատ կանայք չեն համարձակվում ասել` կոնկրետ ինչ են ցանկանում անկողնում կամ ամաչում են նոր բաներ փորձարկել: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները դրա դիմաց ակնկալում են սիրելիի “ոչ”-ը եւ դժգոհությունները, սակայն հավատացեք` 100-ից 99 դեպքում դա այդպես չէ: 

Եթե ձեր 2-րդ կեսն իսկապես սիրում է ձեզ, ապա բացահայտ խոսակցությունները սեքսի մասին, հաստատ չեն վնասի ձեր հարաբերություններին: Նույնիսկ եթե նա այնքան էլ լավ չի պատկերացնում ձեր երեւակայությունը, ապա փորձեք նրան մեկ անգամ էլ համոզել. միգուցե դա նրան եւս դուր գա:

Սակայն եթե դուք չեք համարձակվում եւս մեկ անգամ ուղիղ ասել դա, ապա գոյություն ունի եւս մեկ մեթոդ: Բանն այն է, որ տղամարդիկ պատրաստ են ամեն ինչի, եթե համոզված լինեն, որ այս կամ այն գաղափարը ծագել է հենց իրենց, այլ ոչ թե` կնոջ գլխում: Այնպես որ աշխատեք սիրելիին հետաքրքրել հենց նրանով, ինչը դուք եք ցանկանում: Սակայն գործել հարկավոր է շատ զգույշ, որպեսզի նա չգուշակի ձեր մտադրությունները: 

Օրինակ` ընտրեք որեւէ էրոտիկ ֆիլմ` համատեղ դիտման համար, սակայն ընթացքում ակնարկեք` ինչն է ձեզ հատկապես գրգռում: Այդ դեպքում տղամարդն ինքը կանի ահրաժեշտ եզրակացությունը:

Կամ առավոտյան զարթնելով` պատմեք նրան, թե ինչ հրաշքներ էիք դուք գործում երազում: Ամենայն հավանականությամբ նա կցանկանա ապացուցել, որ իրականում ավելիին է ունակ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ