22 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ամենահամբերատարը հողն է

Բանաստեղծուհի Վեներա վարդումյանի Facebook-յան անձնական էջում  կարդում ենք.

«Ամենահամբերատարը հողն է: Երախտագետը: Ճամփա ես բացում սրտի միջով, թե քայլում ես վրայով, լքում ես, թե մոռանում, քեզ նորից կանչում է, քեզ հիշողը նա է, մայր է: Չի հիշեցնում, որ պարտք ես, թողնում է քո խղճին:

Վերադարձնելու պահը երկարաձգում է, որ չմոռանաս իրեն, խնայում է, որ կարոտես: Պորտալարը չի կտրում, որ զգաս, իրենն ես, իր զավակը, ինչ լեզվով էլ որդիդ ու թոռդ խոսեն: Նրա ամեն փշուրի մեջ հիշողություն ու պատմություն կա: Սեր կա:

Երբ ծառ ես տնկում, նրան ասում ես՝ ես կամ, քոնն եմ, քո որդին եմ.. Ու երբ կրակում են սարի էն կողմից, հողը տեսնում է, որ պաշտպան ունի, մենակ չէ իր ունեցածի ու կորցրածի կողքին…»

Վեներա Վարդումյան` «Երկխոսություն մենության մեջ»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ