14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Արագ սնունդը երեխաներին ասթմայի է հասցնում

Նորզելանդացի եւ բրիտանացի գիտնականների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ արագ սնունդը երեխաների առողջության համար վիթխարի վնաս է ներկայացնում: 

50 երկրներում բնակվող ավելի քան 500 հազար 6-7 տարեկան երեխաների եւ 13-14 տարեկան դեռահասների բժշկական քարտերը վերլուծելով` գիտնականները եկել են այն եզրակացության, որ օրական 3 անգամ արագ սննդի կետերի մթերքով սնվող դպրոցականների մոտ` իրենց հասակակիցների համեմատությամբ, 39 տոկոսով ավելի հաճախ է զարգանում ասթմա, իսկ ավելի փոքր տարիքի երեխաների մոտ` 27 տոկոսով: 

Հարկ է նշել, որ, ցավոք, մասնագետներին չի հաջողվել պարզել` հիվանդության մեջ միայն անառողջ սնունդն է մեղավոր, թե նաեւ երեխաների սննդակարգից բանջարեղենի եւ մրգերի բացակայությունը: Ընդ որում, մասնագետները պարզել են, որ մրգերն իսկապես պաշտպանում են երեխաների օրգանիզմը: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ