“Մաքուր” աշխատավարձ` կրծքերի շնորհիվ /ֆոտո/
Չեխիայի ձեռներեց բնակչուհին որոշել է գումար վաստակել` “բնատուր պարգեւների” շնորհիվ. շատ էժան գներով նրա կրծքերին կհայտնվի ցանկացած տեքստ, որն անհրաժեշտ է պատվիրատուին:
Իր անձն աղջիկը չի բացահայտում, սակայն մեծ հաճույքով կիսվում է իր բիզնեսի գաղտնիքներով: “Սկզբում ես իմ հայտարարությունը տեղադրեցի չեխական կայքում, եւ այն միանգամից մեծ արձագանք ստացավ, որից հետո ես այն տեղադրեցի նաեւ սոցիալական կայքերում, որտեղ արձագանքն ավելի մեծ էր: Ավելի քան 2000 օգտատերեր միանգամից գնահատեցին իմ մոտեցումը գովազդին”,-խոստովանել է աղջիկը:
Նման արտասովոր գովազդի գինը բավականին էժան է` 5 ֆունտ` մեկ կրծքի վրա նյութը տեղադրելու համար, իսկ ամբողջական տարածքի վարձակալման համար 9 ֆունտ է հարկավոր:
Պատվիրատուն աղջկան է ուղարկում տեքստը եւ միանգամից ստանում լուսանկարը` բարեմասնությունների վրա գրված: “Գնի եւ որակի հիանալի հարաբերակցություն է, սակայն ես կարող էի կրկնապատիկը վճարել, եթե ինքս տեղադրեի իմ հայտարարությունը”,-դժգոհել է հաճախորդներից մեկը: