10 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Իվետա Մուկուչյանը բաժանվել է ընկերոջից. Արթուր Աբրահամն ու երգչուհու միակ սերը

Վերջին շրջանում ամենաշատ քննարկված թեմաներից մեկն այն էր, որ Իվետա Մուկուչյանը բաժանվել է ընկերոջից: Մամուլում տարբեր հրապարակումներ էին հայտնվել այդ թեմայով, սակայն առանց երգչուհու պարզաբանման: 

“ԵՍ” ամսագրի հետ զրույցում Իվետան հաստատել է լուրերի իսկությունը` նշելով, որ նախկին ընտրյալի հետ ընկերական շատ լավ հարաբերություններ են պահպանել. ”Կարող են երկու շատ լավ, դրական մարդիկ ուղղակի իրար համապատասխան չլինել: Մենք հասկացանք, որ իրար համար չենք ստեղծված, բայց մեծ սիրով ենք բաժանվել իրարից: Հիմա շատ լավ ընկերական հարաբերություններ ունենք: Ինքն ինձ շատ հարազատ մարդ է, ում ցանկանում եմ, որ գտնի իր երկրորդ կեսին և երջանիկ լինի”,- ասել է Իվետան և հավելել, որ արդեն մի քանի ամիս է, ինչ բաժանվել են:

Երգչուհուց հետաքրքրվել են նաև իր և Արթուր Աբրահամի հարաբերությունների մասին շրջանառվող լուրերի իսկության վերաբերյալ: ”Ինձ համար զարմանալի է, որ հումորային հաղորդումից հետո մարդիկ կարող են այդպիսի խոսակցություններ տարածել: Դա շատ պրիմիտիվ է: Ես Արթուրին ճանաչում եմ, շատ լավ հարաբերություններ ունենք, բայց մեր անձնական կապի մասին լուրերը ոչ մի կապ չունեն իրականության հետ: Ես ամուսնացել եմ երաժշտության հետ”,-ասել է նա:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ