17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

“Միսս Ամերիկա” տիտղոսին արժանացել է Բրուքլինի բնակչուհին /վիդեո/

Նյու Յորքի Բրուքլին թաղամասի բնակչուհին արժանացել է “Միսս Ամերիկա” տիտղոսին, հաղորդում է “Associated Press”-ը:

23-ամյա Մելըրի Հեյգընը հաղթել է Հարավային Կարոլինայի եւ Օկլահոմայի ներկայացուցիչներին: Գեղեցկուհին պարել է Ջեյմս Բրաունի “Get Up Off of That Thing” երգի ներքո, իսկ դպրոցներում զինված պահակների մասին հարցին պատասխանել է, որ “կարիք չկա բռնության դեմ բռնությամբ պայքարել”: 

Բացի գեղեցկուհու թագից Հեյգընը կստանա նաեւ 50 հազար դոլար` քոլեջում սովորելու համար: Նա մտադիր է պայքարել երեխաների հանդեպ սեքսուալ բռնությունների դեմ: Սպասվում է, որ տարվա ընթացքում նա դասախոսություններ կկարդա մի շարք նահանգներում եւ կզբաղվի “Children’s Miracle Network” բարեգործական կազմակերպության համար գումարի հավաքագրմամբ: 

2012-ին “Միսս Ամերիկա” տիտղոսին արժանացել էր Վիսկոնսին նահանգի ներկայացուցիչը, իսկ 2011-ին` 17-ամյա աղջնակը Նեբրասկայից: Նա ամենաերիտասարդ տիտղոսակիրն էր մրցույթի ողջ պատմության ընթացքում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ