18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մոսկվան ու Փարիզը համատեղ կպայքարեն ԻՊ-ի դեմ /վիդեո/

Նախօրեին Մոսկվայում հանդիպել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։ Երեք ժամ տեւած բանակցություններից հետո նախագահներն ամփոփել են արդյունքները։

Բանակցությունների ընթացքում նախագահները պայմանավորվել են, որ Մոսկվան ու Փարիզը համատեղ կպայքարեն ընդհանուր սպառնալիքների դեմ։

Պուտինը ասել է, որ Ֆրանսիայում կատարված ահաբեկչական գործողությունները, ինչպես նաեւ ռուսական A321 ինքնաթիռի հետ կապված ահաբեկչությունը ստիպում է միավորել Մոսկվայի եւ Փարիզի ջանքերն ահաբեկչության դեմ պայքարում:

«Մենք ձեզ հետ միասին սգում ենք այն կորուստները, որ Ֆրանսիան կրեց, դրանք ծանր կորուստներ էին»,- ասել է ՌԴ նախագահը:

Իր հերթին Օլանդը շնորհակալություն է հայտնել ռուսաստանցիներին Փարիզում ահաբեկչական գործողությունների կապակցությամբ նրանց արձագանքման համար եւ նշել է, որ երկու երկրները վերջերս տուժել են ահաբեկիչների գրոհներից:

Պուտինը նաեւ հայտարարել է, որ Ռուսաստանը եւ Ֆրանսիան միասնական են բոլոր նրանց գտնելու ու պատժելու հարցում, ովքեր մեղսակից են վերջերս կատարված ահաբեկչական գործողություններին:

«Ռուսաստանը եւ Ֆրանսիան գիտեն՝ ինչ է դաշնակցության ոգին: Մենք այսօր պայմանավորվեցինք ուժեղացնել մեր համատեղ աշխատանքն ահաբեկչության դեմ պայքարում, ուժեղացնել տեղեկատվության փոխանակումը, կարգավորել մեր ռազմական մասնագետների կառուցողական աշխատանքը, որպեսզի խուսափենք կրկնորդումից եւ միջադեպերից»,- հայտարարել է Պուտինը։

ՌԴ նախագահը նշել է նաեւ, Սիրիայում ահաբեկչության դեմ հաջող պայքարն անհնար է առանց ցամաքային գործողությունների, որոնք պետք է ապահովի երկրի նախագահ Բաշար Ասադի բանակը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ