06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

”Անուրջներ”-ի Մարկն ամուսնանալ է ուզում

”Շանթ” հեռուստաընկերության “Անուրջներ” հեռուստասերիալի գլխավոր դերակատար Հայկ Աֆրիկյանը հայկական “օճառային օպերաներում” սկսել է նկարահանվել 2007 թվականից` “Ճակատագրի գերիները”, “Աննա”, “Դիմակահանդես”: Նա հանդես է եկել նաեւ “Թափառում” ռոք-օպերայում եւ “Արարատի լեգենդները” կարճամետրաժ ֆիլմում: BRAVO.am-ին Հայկը պատմել է 2012-ին իր ձեռքբերումների, կարեւոր իրադարձության եւ առաջիկա անելիքների մասին:

Նախորդ տարի անձնական կյանքումս սպասված փոփոխություն եղավ.օգոստոսի 4-ին ես եւ Ստելլան նշանվեցինք: Սիրելիս մասնագիտությամբ արեւելագետ է`արաբագետ: Նա նորմալ է վերաբերվում իմ աշխատանքին.երբեւէ անիմաստ խանդի տեսարաններ չեն եղել:    

Հուսով ենք` ամռանը կամուսնանանք: Արտասահմանից հյուրերի ենք սպասում, բացի դա, վայրը, որտեղ ցանկանում ենք պսկադրվել, հրաշալի է հատկապես տարվա այդ եղանակին:

Գործնական ոլորտում նույնպես առաջընթաց եմ գրանցել: 2011-ին սկսված “Անուրջներ” հեռուստասերիալը շարունակվեց նաեւ 2012-ին: Հիմա, երբ հիշում ու համեմատում եմ իմ խաղը սերիալի սկզբում եւ վերջում, առաջընթացն իսկապես ակնհայտ է: Այս սերիալն ինձ տվեց բացվելու, շտկվելու հնարավորություն: Հուսանք` նոր եթերաշրջանում “Անուրջները” կրկին եթեր կհեռարձակվի:

Այսօր հեռուստասերիալներում խաղում են ոչ պրոֆեսիոնալ շատ դերասաններ, ինչը տհաճ է թե′ ականջին, թե′ աչքին: Բեմական խոսք եւ դերասանի վարպետություն. գոնե այս երկուսը պարտադիր են դերասանի համար:

Ցանկություն կար ունենալ սեփական դերասանական ստուդիան: Այն այսօր արդեն իրականություն է դարձել: Ստուդիայում կդասավանդեմ ինչպես ես, այնպես էլ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դասախոսները: 

2012-ին ընդգրկվեցի “Շանթ”-ի մեկ այլ նախագծում, որտեղ հանդես են գալիս զույգերով` երգիչ եւ ոչ երգիչ: Ես, որպես ոչ երգիչ, պիտի երգեմ:Նախագիծն այս տարի, կարծում եմ, եթեր կհեռարձակվի:

Երգելու նկատմամբ սեր ունեմ: 20032007թվականներին երգել եմ “AM Boy Band”-ում:

Հուսով եմ, որ հաջողություններն ու ձեռքբերումներս կշարունակվեն նաեւ այս տարի:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ