26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

15-ամյա աշակերտուհին գնացքի տակ է նետվել` իմանալով, որ հղի է

Գրականության սիրահար 15-ամյա աղջնակը կրկնել է Աննա Կարենինայի ողբերգությունը: 

Կրասնոդարի երկրամասում 9-րդ դասարանի աշակերտուհի Վիկան ինքնասպանություն է գործել` իր հղիության մասին իմանալու հենց հաջորդ օրը: Մեքենավարը, նկատելով աղջկան, ով նետվել է գնացքի առջեւ,  փորձել է կանգնեցնել գնացքը, սակայն կարճ տարածությունը թույլ չի տվել խուսափել ողբերգությունից: Աշակերտուհու գրպանում երկտող են գտել, որում նա հավերժ սիրո երդում է տվել ոմն Եվգենիի եւ հրաժեշտ է տվել ծնողներին: Վերջիններս քննիչներին պատմել են, որ նախօրեին իրենց դուստրը փախել է տնից, սակայն նրան գտել են քաղաքից ոչ հեռու եւ տուն վերադարձրել: Հավանաբար, նրանք հարմար բառեր չեն գտել դստերը հանգստացնելու համար:

Աղջկա ուսուցիչները չեն կարողանում հավատալ կատարվածին: “Վիկան մեր հպարտությունն էր, նա առաջին դասարանից 5-երով էր սովորում, շատ ընկերներ ուներ եւ դասարանի սիրելին էր: Նա շատ պատասխանտու երեխա էր, շատ էր կարդում եւ հետաքրքրվում գրականությամբ”,-հայտնել են ուսուցիչները:

Ենթադրվում է, որ ոչ նրանք, ոչ էլ աղջկա ծնողները չեն իմացել նրա սիրավեպի մասին: Վիկայի հղիության լուրը նրանց համար իսկական շոկ է եղել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ