13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Միքի Ռուրկը մահացու հիվա՞նդ է

Հոլիվուդյան հայտնի աստղ Միքի Ռուրկը հետազոտվել է ամերիկյան լավագույն օնկոլագիական հիվանդանոցներից մեկում. դերասանը կասկածում է, որ հիվանդ է քաղցկեղով:

Նման կասկածների առիթ են դարձել հաճախակի հոգնածությունը եւ մազաթափությունը դերասանի մոտ, որի պատճառով նա նույնիսկ սանրվածքն է փոխել: Նախնական հետազոտությունը ցույց է տվել, որ դերասանի մոտ լայնացած է վահանաձեւ գեղձը, ինչը շատ է վախեցրել հոլիվուդյան աստղին, քանի որ 12 տարի առաջ օնկոլոգիական հիվանդությունից մահացել է Միքիի հարազատ եղբայրը` Ջոզեֆը: 

Դերասանին բարոյապես աջակցում է նրա ընկերուհին` ռուս մոդել Անաստասիա Մակարենկոն, ում հետ Միքին հանդիպում է արդեն 2 տարի:

Ներկա պահին հետազոտության վերջնական արդյունքները դեռեւս հայտնի չեն: Միլիոնավոր երկրպագուներ իրենց աջակցությունն են հայտնում Միքիին սոցկայքերում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ