Տղամարդու սեքսուալ ունակությունների բացահայտման ամենահեշտ մեթոդները
Մինչ աղջիկները սիրելիների մասին գուշակություններ են անում ոտքի համարով, գիտնականներն զբաղված են ավելի հավաստի նշաններ գտնելով, որոնք կօգնեն բացահայտել սեքս-հսկային: Ինչպիսի՞ տղամարդիկ են տիրապետում շշմեցնող սեքսուալ հնարքների:
Ընդունված է համարել, որ մազոտ տղամարդիկ շատ տաքարյուն են: Սակայն գիտնականներն ուշադրություն են հրավիրում այն փաստին, թե տղամարդու մարմնի հատկապես որ մասն է մազոտ: Եթե որովայնի ստորին մասն է մազոտ, ապա դա լավ նշան է: Իսկ ահա ողջ մարմնի մազոտությունը լավ արդյունքի վրա չի ազդում:
Եթե տղամարդու հետ ձեռքով եք ծանոթանում, ապա ուշադրություն դարձրեք նրա մատներին: Եթե նրա մատները ամուր են եւ կպչուն, ապա հավանականությունը մեծ է, որ նա կրակոտ է: Եթե տղամարդը դանդաղ է ձեռքով բարեւում, ապա նա անկողնում էլ դանդաղկոտ եւ ալարկոտ է: Նաեւ համարվում է, որ որքան կարճ են տղամարդու ոտքերը, այնքան մեծ է նրա սեքսուալ ակտիվությունը:
Սիրելիի կարողություններն ստուգելու եւս մեկ “ժողովրդական” միջոց է համարվում նրա հոր արժանքիները բացահայտելը: Թե ինչպես դա անել, չի նշվում, սակայն, ըստ էության, հոր եւ որդու արժանիքները չպիտի շատ տարբերվեն: Սեքսոլոգները հումորով են մոտենում այս մեթոդին, սակայն միաժամանակ համաձայնում են, որ տղամարդիկ արժանիքները ժառանգում են գրեթե առանց փոփոխությունների: Այսինքն, ողջ հույսը հայրերի վրա է: