27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սկանդալային «Որոգայթը» վերադարձավ /Ֆոտո/

«Որոգայթ» գեղարվեստական ֆիլմն արդեն մեծ էկրաններին է: Երեկ Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ ֆիլմի պրեմիերան, որին նախորդեց դերասանների և ֆիլմի ստեղծագործական անձնակազմի հանդիպումը լրագրողների հետ: Ֆիլիմի ռեժիսոր Ռոման Մուշեղյանն ասաց, որ բացառապես նոր որակի ֆիլմ են ստացել.

«Սա քրեական դրամա է, պատմությունը նույնն է, սակայն այն ներկայացված է նորովի: Դերասանները հիմնականում նույնն են, բայց ընդգրկված են բազմաթիվ այլ դերասաններ` Գրիշա Աղախանյան, Սոս Ջանիբեկյան և այլք:

Henaran.am-ի հետ զրույցում ֆիլմի ռեժիսորն ասաց, որ ասելիքը հիմնականում նույնն է. ներկայացվում է մի անձի պատմություն, ով ճակատագրի բերումով հայտնվում է որոգայթում և անընդհատ փորձում դուրս գալ այդտեղից: Սակայն ինչքան փորձում է, այնքան ավելի հեշտ է մխրճվում այդ ամենի մեջ.

«Փորձել ենք հավատարիմ մնալ գեղարվեստական ֆիլմի կանոններին: Դաստիարակչական բավական շատ թեմաներ կան ֆիլմում: Ինչպես կարող ես խուսափել խնդիրներից, ընկերության և ընտանիքի ամրության գաղափարը կա, սիրո գաղափար կա»:

Սցենարիստ Հարություն Ղուկասյանն էլ այն կարծիքին է, որ որևէ ֆիլմ դաստիարակելու գործառույթ չունի: Մեզ հետ զրույցում վերջինս նշեց, որ ցանկացած ֆիլմ, նախևառաջ, ժամանցի համար է. «Ֆիլմը դիտելուց հետ պարզ կդառնա, որ այն մարդիկ, ովքեր ճակատագրի բերումով հայտնվել են այս ամենի մեջ, բավական շատ կորուստներ են ունենում: Մենք որևէ բան չենք գովերգում, ուղղակի ցույց ենք տալիս, որ ամեն տեղ պատճառահետևանքային կապ գոյություն ունի»:

Դերասանուհի Ելենա Բորիսենկոն, խոսելով իր կերտած դերի մասին, մեկնաբանեց, որ կերպարը հավաքական կնոջ կերպար է. «Մի կերպար էր, որ իր մեջ շատ այլ կանանց կերպար է մարմնավորում ու ամբողջացնում` հեզ, համեստ կանացի ու համեբարատար: Փորձել եմ առավելագույնս լավ խաղալ ու լավ կերտել իմ մարմնավորած դերը»:

SAM_0479

SAM_0475

SAM_0473

SAM_0468

SAM_0460

SAM_0480

SAM_0476

SAM_0482

Լուսանկարները` Սևակ Վարդումյանի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ